[go: up one dir, main page]

Google Family Link

4,6
3,05 մլն կարծիք
100 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Բոլորի համար
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Google-ի Family Link-ը ծնողական վերահսկողության հավելված է, որը կօգնի ապահովել ձեր ընտանիքի անվտանգությունը համացանցում։ Մենք գիտենք, որ ամեն ընտանիք տարբեր կերպ է վերաբերվում տեխնոլոգիաներին, ուստի մշակել ենք գործիքներ (օր․՝ Family Link-ը), որոնք կօգնեն ձեզ վերահսկել ընտանիքի անդամների կողմից տեխնոլոգիաների օգտագործումը, իսկ երեխաներին՝ կողմնորոշվել ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհում։ Family Link-ի պարզ գործիքների միջոցով կարող եք հասկանալ, թե ինչպես է երեխան օգտագործում սարքը, տեսնել սարքի գտնվելու վայրը, կառավարել գաղտնիության կարգավորումները և այլն։


Family Link-ի օգնությամբ դուք կարող եք՝

Սահմանել թվային արտադրանքների օգտագործման հիմնական կանոններ
• Սահմանափակեք սարքի օգտագործման ժամանակը։ Նշեք ժամանակային սահմանափակումներ երեխայի սարքի և հավելվածների համար, և օգնեք նրան գտնել կատարյալ հավասարակշռություն ուսման, խաղի և հանգստի միջև։
• Օգնեք երեխային գտնել տարիքին համապատասխան բովանդակություն՝ հաստատելով կամ արգելափակելով հավելվածները, որոնք նա ուզում է ներբեռնել։ Family Link-ի օգնությամբ կարող եք նաև սահմանափակել երեխային հասանելի տեսանյութերի շրջանակը՝ ընտրելով YouTube-ի վերահսկվող օգտագործումը կամ YouTube Kids-ը։

Կառավարել և պաշտպանել երեխայի հաշիվը
• Ապահովեք նրա տվյալների գաղտնիությունը թույլտվությունների կառավարման օգնությամբ։ Կառավարեք թույլտվությունները Chrome-ով բացված կայքերի և ընդլայնումների, ինչպես նաև երեխայի սարքում ներբեռնված հավելվածների համար։
• Պաշտպանեք երեխայի հաշիվը։ Family Link-ի օգնությամբ կարող եք կառավարել երեխայի հաշվի և տվյալների հասանելիության կարգավորումները, փոխել գաղտնաբառը, փոփոխել անձնական տվյալները կամ ջնջել հաշիվը։

Միշտ կապի մեջ լինել
• Տեսեք, թե որտեղ է երեխան։ Այժմ դուք կիմանաք, թե որտեղ է ձեր երեխան։ Ուղղակի բացեք Family Link-ը և տեսեք, թե որտեղ է գտնվում նրա սարքը։
• Ստացեք ծանուցումներ։ Family Link-ը կարևոր ծանուցումներ է ուղարկում, այդ թվում՝ երբ երեխան որոշակի վայր է ժամանում կամ լքում այն։ Կարող եք նաև հնչեցնել սարքերի զանգը և ստուգել մարտկոցի աշխատաժամանակը։


Կարևոր տեղեկություններ

• Family Link-ի գործիքները կարող են տարբեր լինել՝ կախված երեխայի սարքից։ Համատեղելի սարքերի ցանկը կարող եք տեսնել այստեղ՝ https://families.google/familylink/device-compatibility/
• Family Link-ն օգնում է վերահսկել Google Play-ից կատարվող գնումներն ու հավելվածների ներբեռնումները, սակայն երեխան կարող է առանց ձեր հաստատման տեղադրել թարմացումներ (ներառյալ այն թարմացումները, որոնք կարող են ընդլայնել նրա թույլտվությունների շրջանակը), ինչպես նաև ներբեռնել ձեր կողմից արդեն հաստատված հավելվածները և այն հավելվածները, որոնք ավելացվել են ընտանեկան դարանում։ Բացի այդ, գնումների հաստատումները կկիրառվեն միայն այն դեպքում, երբ ձեր երեխան գնումներ կատարի Google Play-ի վճարային համակարգի միջոցով։ Ծնողները պետք է պարբերաբար ստուգեն երեխաների տեղադրած հավելվածները, ինչպես նաև հավելվածների թույլտվությունները։
• Ուշադիր զննեք երեխայի սարքի հավելվածները և անջատեք նրանք, որոնք չեք ուզում որ երեխան օգտագործի։ Նկատի առեք, որ նախապես տեղադրված որոշ հավելվածներ (օր․՝ Play-ը, Google-ը) հնարավոր չէ անջատել։
• Որպեսզի տեսնեք երեխայի սարքի գտնվելու վայրը, սարքի սնուցումը պետք է միացված լինի, այն վերջերս օգտագործված լինի և միացած լինի ինտերնետին (Wi-Fi-ի կամ բջջային ցանցի միջոցով)։
• Family Link-ի ծնողական վերահսկողությունը հասանելի է միայն վերահսկվող Google հաշիվների համար։ Վերահսկվող Google հաշիվ ունեցող երեխային հասանելի են Google-ի ծառայությունները (Որոնում, Chrome, Gmail և այլն), և ծնողները կարող են դրանց օգտագործման հիմնական կանոններ սահմանել։
• Family Link-ի գործիքները թույլ են տալիս վերահսկել երեխայի գործողությունները համացանցում և ավելի լավ պաշտպանել նրան, սակայն լիակատար անվտանգություն չեն ապահովում։ Family Link-ը չի կարող տարբերակել առցանց բովանդակության տեսակը, սակայն կօգնի ծնողներին որոշումներ կայացնել, թե ինչպես լավագույնս պաշտպանել իրենց ընտանիքին համացանցում, և ինչպես պետք է երեխան օգտագործի սարքը։
Վերջին թարմացումը՝
22 ապր, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Ֆինանսական տեղեկություններ ու ևս 7
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից

Գնահատականներ և կարծիքներ

4,6
3 մլն կարծիք
Tatev Hovsepyan
23 հուլիսի, 2023 թ.
Վերահսկողությունը թերանում է, երեխան միանշանակ ավելի երկար է մնում համակարգում, քան սահմանված ժամանակն է։ Չնայած թերություններին` հավելվածը լավն է։
8 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Gayane Zaqoyan
03 ապրիլի, 2023 թ.
Այս ծրագիրը շատ լավն է
7 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր
Tik-tok hov Youtube
03 մայիսի, 2022 թ.
Շատ լավ ծրագիր է
12 օգտատեր նշել է կարծիքը որպես օգտակար
Սա օգտակա՞ր էր

Ինչ նոր բան կա

Շտկվել են վրիպակներ, և բարելավվել է կայունությունը: